avetik (avetik) wrote,
avetik
avetik

ՄԻՔԱՅԵԼ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ :: ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

Ազատ Աստված այն օրից,
Երբ հաճեցավ շունչ փչել,
Իմ հողանյութ շինվածքին
Կենդանություն պարգևել,
Ես անբարբառ մի մանուկ
Երկու ձեռքս պարզեցի
Եվ իմ անզոր թևերով
Ազատություն գրկեցի:

Մինչ գիշերը անհանգիստ,
Օրորոցում կապկպած,
Լալիս էի անդադար,
Մորս քունը խանգարած,
Խնդրում էի նորանից
Բազուկներս արձակել,
Ես այն օրից ուխտեցի
Ազատությունը սիրել:

Թոթով լեզվիս մինչ կապերը
Արձակվեցան, բացվեցան,
Մինչ ծնողքս իմ ձայնից
Խնդացին ու բերկրեցան,
Նախկին խոսքն, որ ասացի,
Չէր հայր, կամ մայր, կամ այլ ինչ,
Ազատություն, դուրս թռավ
Իմ մանկական բերանից:

- Ազատությո՞ւթյուն, - ինձ կրկնեց
Ճակատագիրը վերևից, -
Ազատությա՞ն դու զինվոր
Կամիս գրվիլ այս օրից,
Ոհ, փշոտ է ճանապարհդ,
Քեզ շատ փորձանք կըսպասե,
Ազատություն սիրողին
Այս աշխարհը խիստ նեղ է:

Ազատություն, - գոչեցի, -
Թող որոտա իմ գլխին,
Փայլակ, կայծակ, հուր, երկաթ,
Թող դավ դնե թշնամին,
Ես մինչ ի մահ, կախաղան,
Մինչև անարգ մահու սյուն,
Պիտի գոռամ, պիտ կրկնեմ
Անդադար` ազատություն:
Tags: размышления
Subscribe
  • Post a new comment

    Error

    Anonymous comments are disabled in this journal

    default userpic
  • 2 comments